Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-232-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.27/65(939) Հոդ.1394
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀՕ-55-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. (հոդվածը չեղյալ է ճանաչվել 23.12.13 ՀՕ-133-Ն)

Հոդված 2. (հոդվածը չեղյալ է ճանաչվել 23.12.13 ՀՕ-133-Ն)

Հոդված 3. (հոդվածը չեղյալ է ճանաչվել 23.12.13 ՀՕ-133-Ն)

 

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերությունում`

 

1) «2012 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.

2) «2013 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով:

 

Հոդված 5. 2012 թվականի ընթացքում Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն վճարված տուրքերը մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ենթակա են լրավճարման` Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2-րդ և 14.3-րդուղղ. կետերով սահմանված չափի և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը 2012 թվականի ընթացքում վճարված տարեկան պետական տուրքի տարբերության չափով:

 

Հոդված 6. Այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն չի իրականացվում պետական տուրքի լրավճարում, 2013 թվականի հունվարի 1-ից համարվում են կասեցված, և նրանց նկատմամբ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ, 36-րդ հոդվածի 7-րդ և 10-րդ մասերով սահմանված դրույթները:

 

Հոդված 7. Չեղյալ ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 9. (հոդվածը չեղյալ է ճանաչվել 23.12.13 ՀՕ-133-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-232-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2013, ՀՕ-133-Ն 01.01.2014, ՀՕ-232-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան