Basic information
Number
N 147-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.04.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2025
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
16.04.2025
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
16.04.2025
Effective date
19.04.2025

600.0147.16.04.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 ապրիլի 2025 թվականի

N 147-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ԷԲՑ կանոնների 115-րդ կետի 3-րդ ենթակետում «արտապլանային» բառը փոխարինել «արտահերթ» բառով․

2) ԷԲՑ կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետում «4» թիվը փոխարինել «3» թվով, իսկ 135-րդ կետի 3-րդ ենթակետում «8» թիվը փոխարինել «6» թվով.

3) ԷԲՑ կանոնների 281-րդ կետում «արտապլանային» բառը փոխարինել «վթարային» բառով․

4) ԷԲՑ կանոնների 281-րդ կետի 1-ին ենթակետից հանել «2025 թվականից՝ 3 ժամում, իսկ» բառերը, իսկ 281-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «2025 թվականից՝ 6 ժամում, իսկ» բառերը․

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

16 ապրիլի 2025 թ.
ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation