Basic information
Number
ՆՀ-173
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (18.11.1992-15.05.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1992/21-22 (1025-1026) նոյեմբեր,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
18.11.1992
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.11.1992
Effective date
18.11.1992
Interrupt date
15.05.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, ինչպես նաև պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ու ապապետականացման գործը կազմակերպված նախապատրաստելու և իրականացնելու նպատակով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կազմում նշանակել`

Արմեն Պողոսի ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ

Բագրատ Գառնիկի ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ

Վարդան Սուրենի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Աշոտ Ժորայի ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ

Վահագն Գառնիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ

Արա Ցոլակի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Վոլոդյա Աղասինի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Ֆելիքս Հակոբի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Ստեփան Հրանտի ՇԵԽՅԱՆԻՆ

Բորիս Մոնիստի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկշաբաթյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի և նրա աշխատակազմի աշխատանքային պատշաճ պայմանների ստեղծման հետ կապված հարցերը.

բ) հանձնաժողովի ձևավորումից հետո, քսան օրվա ընթացքում, հանձնաժողովի հետ համատեղ քննության առնել և ապահովել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1993 թվականի ծրագրի նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության նախագահին` խստագույնս հաշվի առնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

Հաշվի առնելով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի ստեղծման գործի ձգձգման հետևանքով 1992 թվականի համար առանձին մշակման ոչ նպատակահարմարությունը, նախապես կազմված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1992 թվականի ծրագրի նախագիծը, ներառել 1993 թվականի համար նախապատրաստվող ընդհանուր ծրագրում` որպես միասնական ծրագիր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար.

գ) երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել առաջարկություններ սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկումն ապահովելու և շրջանառության կարգը սահմանելու վերաբերյալ` հատուկ ուշադրություն դարձնելով 1993 թվականի համար նախատեսվող նախապատրաստական աշխատանքները ժամանակին իրականացնելու վրա:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

18 նոյեմբերի 1992 թ.

ՆՀ-173

Change History
Changing Act Corresponding incorporation
30.04.1998, ՆՀ-37 15.05.1998, ՆՀ-173
Changed acts
Changing Act Corresponding incorporation