Basic information
Number
ՆՀ-170
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (09.11.1992-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳԽՏ 1992/21-22 (1025-1026) նոյեմբեր,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
09.11.1992
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
09.11.1992
Effective date
09.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԻՈՆԵԼ ՄՈԿԱՆՈՒԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի նշան երախտագիտության, Ստեփանավան քաղաքի վերականգնման գործում ունեցած մեծ ավանդի համար ռումինական «Արկոմ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն ԻՈՆԵԼ ՄՈԿԱՆՈՒԻՆ պարգևատրել «Հայաստանի Հանրապետության երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար» հուշամեդալով:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

9 նոյեմբերի 1992 թ.

ՆՀ-170