Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Ակտի տիպ
                    Հիմնական ակտ (11.04.2025-մինչ օրս)
                 
                
                
                
                
                
                
                    Սկզբնաղբյուր
                    Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.04.2025
                 
                
                
                
                    Ընդունող մարմին
                    ՀՀ կառավարություն
                 
                
                
                
                    Ընդունման ամսաթիվ
                    10.04.2025
                 
                
                
                
                    Ստորագրող մարմին
                    ՀՀ վարչապետ
                 
                
                
                
                    Ստորագրման ամսաթիվ
                    10.04.2025
                 
                
                
                
                    Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
                    11.04.2025
                 
                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
10 ապրիլի 2025 թվականի N 398-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների և քրեակատարողական ծառայության ծառայողների լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 710-Ն որոշման N 1 հավելվածում ուժը կորցրած ճանաչել 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ և 62-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 12.1-ին ծածկագրով տողի երրորդ սյունակում «0,7 բայց ոչ պակաս 68000 դրամ» բառերը փոխարինել «ամսական՝ 100000 դրամ, և յուրաքանչյուր 1 մոտոժամի համար՝ ևս 3000 դրամ» բառերով.
2) 14.3-րդ ծածկագրով տողի՝
ա. երկրորդ սյունակը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ պարտադիր (կուրսանտ)» բառերով,
բ. երրորդ սյունակը «292 973 դրամ» բառերից հետո լրացնել «կամ 200 000 դրամ» բառերով,
գ. չորրորդ սյունակի 1-ին և 2-րդ ենթակետերում «գործուղվածներին» բառերը փոխարինել «գործուղված պայմանագրային զինծառայողներին» բառերով,
դ. չորրորդ սյունակի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) 200 000 դրամը հաշվարկվում է օտարերկրյա պետության (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատության կողմից առանց կրթաթոշակ վճարելու ուսման գործուղված պարտադիր զինծառայողներին (կուրսանտներին):».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ ծածկագրերով տողերով՝
 
| « | 
| 
 17  | 
 Ծառայություն կանանց գումարտակում  | 
 125.000 
դրամ  | 
 Սույն պայմանից օգտվում են կանանց գումարտակում զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային կին զինծառայողները: 
Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև անձնակազմի 
ցուցակներից հանվելու օրը ներառյալ: 
Հավելումը չի հաշվարկվում՝ անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու 
ժամանակահատվածի ընթացքում:  |  
| 
 18  | 
 Ծառայություն ուսումնական ծանրաբեռնվածության զորամասերում (ստորաբաժանումներում)  | 
 100.000 
դրամ  | 
 Սույն պայմանից օգտվում է ռազմաուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (դպրոցների) և բանակային կորպուսների ուսումնական հրաձգային գումարտակների և ուսումնական այլ ստորաբաժանումների՝ անմիջականորեն ուսումնական պարապմունքներ (տեսական և գործնական) անցկացնող անձնակազմը: 
Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ: 
Հավելումը չի հաշվարկվում՝ անհարգելի բացակայության, բուժման մեջ գտնվելու, արձակուրդի կամ մեկ ամսից ավելի ժամկետով ուսումնառության գործուղվելու ժամանակահատվածի ընթացքում: Պայմանի շահառու հանդիսացող զորամասերի (ստորաբաժանումների) և անմիջականորեն ուսումնական պարապմունքներ (տեսական և գործնական) անցկացնելու գործառույթներ ունեցող պաշտոնների ցանկը հաստատվում է պետական 
լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:  |  
| 
 19  | 
 Սերժանտական դասընթացներ ավարտած 
և համապատասխան որակավորում ունեցողներ  | 
 Մինչև 300.000 
դրամ  | 
 Սույն պայմանից օգտվում են համապատասխան որակավորմամբ սերժանտական դասընթացներ ավարտած, որակավորված և որակավորմանը համապատասխանող պաշտոնի նշանակված պայմանագրային զինծառայողները: Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ: 
Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացակայության կամ կադրերի տրամադրության տակ գտնվելու՝ բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում: 
Հավելումը հաշվարկվում է նաև սերժանտական դասընթաց ավարտած և համապատասխան որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և համապատասխան սերժանտական պաշտոնի նշանակված զինծառայողին՝ սույն պայմանների համաձայն:  
Համապատասխան սերժանտական որակավորմամբ պաշտոնների և դրանց համար հավելումների չափերը հաստատվում են պետական լիազոր մարմնի 
ղեկավարի հրամանով:  |  
| 
 20  | 
 Հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցողներ  |  
| 
 20.1  | 
 1-ին կարգի հրահանգիչ  | 
 90.000 
դրամ  | 
 Սույն պայմանից օգտվում են համապատասխան որակավորմամբ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող պայմանագրային զինծառայողները, որոնք զբաղեցնում են հրահանգչի (արտահաստիքային հրահանգչի) հաստիք և իրականացնում են համապատասխան մասնագիտությամբ հրահանգչական գործունեություն՝ ինչպես հաստիքային ստորաբաժանումում, այնպես էլ հրամանատարի (պետի) հրամանով այլ ստորաբաժանման հետ:  
Հավելումը հաշվարկվում է ամսվա կտրվածքով՝ համապատասխան պաշտոնում նշանակվելու հիման վրա անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրվանից մինչև պաշտոնից ազատվելու հիման վրա անձնակազմի ցուցակներից հանվելու օրը ներառյալ: 
Հավելումը չի հաշվարկվում անհարգելի բացակայության կամ կադրերի տրամադրության տակ գտնվելու՝ բացառությամբ ուսումնառության գործուղվելու կապակցությամբ կադրերի տրամադրության տակ թողնվելու, ժամանակահատվածի ընթացքում: 
Հավելումը հաշվարկվում է նաև հրահանգչի դասընթաց ավարտած և համապատասխան կարգի հրահանգչի որակավորում ունեցող, հետագայում պահեստազոր արձակված և արձակման օրվանից 3 տարվա ընթացքում կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և համապատասխան հրահանգչական գործունեությամբ զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողին՝ սույն պայմանների համաձայն:  |  
| 
 20.2  | 
 2-րդ կարգի հրահանգիչ  | 
 70.000 
դրամ  |  
| 
 20.3  | 
 3-րդ կարգի հրահանգիչ  | 
 50.000 
դրամ  |    | 
»: | 
 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. Փաշինյան | 
| 
   
Երևան  | 
 
 | 
 10.04.2025 
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ 
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական: