Basic information
Number
թիվ 52-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.04.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2025
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
28.03.2025
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
28.03.2025
Effective date
09.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0052 Ն. 28.03.25

 

28 մարտի 2025 թվականի

թիվ 52-Ն

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ, 1999, 2001, 2011, 2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, 1999, 2003, 2009, 2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, 2003, 2006, 2008, 2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ, 1999, 2007, 2009, 2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունից հետ կանչելը և հանելը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, 42-րդ և 47-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. 1999 թվականի թողարկման հինգ հարյուր դրամ, 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման հազար դրամ, 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման հինգ հազար դրամ, 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման տասը հազար դրամ, 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը՝ իրենց անվանական արժեքներով:

2. 2026 թվականի ապրիլի 15-ից 1999 թվականի թողարկման հինգ հարյուր դրամ, 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման հազար դրամ, 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման հինգ հազար դրամ, 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման տասը հազար դրամ, 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում դադարում են օրինական վճարամիջոց լինելուց։

3. 2026 թվականի ապրիլի 15-ից հետո 1999 թվականի թողարկման հինգ հարյուր դրամ, 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման հազար դրամ, 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման հինգ հազար դրամ, 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման տասը հազար դրամ, 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները կարող են փոխանակվել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերում՝ առանց սահմանափակումների և անվճար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2025 թվական: