Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-168-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.30
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում`

 

1) վերնագրի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2) 1-ին մասի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

4) 3-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում`

 

1) 5-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:»:

 

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում`

 

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ծառայողական քննության ժամանակահատվածում հարկադիր կատարողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել` վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:».

2) 8-րդ մասի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «հարկադիր կատարողին աշխատավարձ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-168-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան