Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-132-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013) Հոդ.1180
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 2-րդ և 7-րդ կետերի «և հավելված 2-ի ցանկերում» բառերը փոխարինել «ցանկում» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 38-րդ և 39-րդ կետերով.

«38) կուտակային վճարի պարտավորություն` մասնակցի (նրա համար կուտակային վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի) կողմից կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված կուտակային վճարի և դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումար.

39) գերավճար` մասնակցի (նրա համար կուտակային վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի) կողմից կամուրջ հաշվին սահմանված կարգով հաշվարկված կուտակային վճարի պարտավորության գումարից ավելի մուտքագրված գումար:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով, որը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:».

2) 5-րդ մասի վերջին նախադասությունը «10 տոկոսի» բառերից հետո լրացնել «, այդ բազային եկամտից հարկային գործակալների կողմից արդեն պահված կուտակային վճարների» բառերով.

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն մասում նշված մասնակիցը լրավճարման ենթակա կուտակային վճարի գումարը կարող է վճարել յուրաքանչյուր ամիս` իր ամսական բազային եկամտի 10 տոկոսի և այդ բազային եկամտից հարկային գործակալների կողմից արդեն պահված կուտակային վճարների, ինչպես նաև տվյալ ամսվա համար պետության կատարած համապատասխան վճարի տարբերության չափով:»:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

 

«Հոդված 8.1.

Պարտադիր կուտակային վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Պարտադիր կուտակային վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային գործակալի (գործատուի) կամ պարտադիր կուտակային վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույնաբար կատարող անձանց համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է հարկային մարմինը:

2. Պարտադիր կուտակային վճարի պարտավորությունները մարվում են ժամանակագրական կարգով` ավելի վաղ առաջացած պարտադիր կուտակային վճարի պարտավորության չափով. առաջնահերթ՝ կուտակային վճարը, այնուհետև` տույժը, անկախ վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) նշված պարտադիր կուտակային վճարի պարտավորության վճարման նպատակայնությունից:

Կուտակային վճարի (բացառությամբ ճշտված հաշվարկի ներկայացման արդյունքում առաջացածի) պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված և ենթակա է ռեեստր վարողին փոխանցման, եթե կամուրջ հաշվին մուտքագրված կուտակային վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակաշրջանի կուտակային վճարը և տույժը մարելու համար:

Սույն մասի կիրառման իմաստով կուտակային վճարի ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունը հաշվառվում է ճշտված հաշվարկի փաստացի ներկայացման ամսվա կուտակային վճարի պարտավորության կազմում:

3. Կամուրջ հաշվին մուտքագրված գերավճարները ենթակա են վերադարձման հարկային գործակալի (գործատուի) կամ պարտադիր կուտակային վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույնաբար կատարող անձանց դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում, կամ հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս և վճարելիս:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ժամկետներում և պարբերականությամբ հանրությանը մատչելի դարձնել տեղեկատվություն այն մասին, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը անձի համար կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը՝ ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով, որից հետո մասնակցի հետագա կուտակային վճարներն ուղղվում են ընտրված կենսաթոշակային ֆոնդին:»:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝

 

1) առաջին պարբերության առաջին նախադասությունը «թղթային» բառից հետո լրացնել «տարբերակով, եթե մասնակիցն այլ տարբերակ չի ընտրել» բառերով.

2) երկրորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «թղթային տարբերակով» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 39.

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը

 

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարվելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` ծրագրային մոդուլի միջոցով` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը:

Ծրագրային մոդուլը պատահականության սկզբունքով բաշխում է ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև այլ մասնակիցների կողմից կատարված ընտրությանը համամասնորեն` հիմք ընդունելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կենսաթոշակային ֆոնդի փայերը մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցելու օրվան նախորդող օրվա դրությամբ առկա համամասնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:

Կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած անձանց կուտակային վճարների հաշվին ձեռք են բերվում սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված սկզբունքով պատահական ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջին ռիսկայնության (պահպանողական (կոնսերվատիվ)) կենսաթոշակային ֆոնդի փայեր:

2. Եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված դիմումը, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց և նրա անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր (թղթային) ձևով տեղեկացում է ուղարկում տվյալ անձին: Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:

3. Կենտրոնական բանկը կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած բոլոր մասնակիցների կամ նրանց մի մասի համար սահմանում է կառավարիչների միջև բաշխման կարգ, եթե դա անհրաժեշտ է կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգի և (կամ) ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար:»:

 

Հոդված 7. Օրենքի 76-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Գանձված (մուծված) տույժերի հաշվին մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը որոշվում են՝ մասնակիցների բազային եկամտից (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) պահված (վճարված) կուտակային վճարի ընդհանուր գումարում տվյալ մասնակցի համար հաշվարկված կուտակային վճարի գումարի չափից ելնելով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.

«1.1. Սույն օրենքի դրույթների համաձայն՝ մասնակցի բազային (պայմանագրային) եկամտից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) պարտադիր կուտակային վճարի գումարները (այդ թվում՝ սույն հոդվածի 1.2-րդ մասում նշված` բազային (պայմանագրային) եկամուտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում) հարկային գործակալի կողմից մասնակցից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար:

1.2. Բազային (պայմանագրային) եկամուտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում պարտադիր կուտակային վճար կատարողից (հարկային գործակալից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված բազային (պայմանագրային) եկամտի նկատմամբ հաշվարկված (հարկային մարմնի կողմից) պարտադիր կուտակային վճարի գումարը:

Բազային (պայմանագրային) եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված պարտադիր կուտակային վճարների հաշվարկներում բազային (պայմանագրային) եկամուտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ բազային եկամուտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Պարտադիր կուտակային վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված բազային (պայմանագրային) եկամտից պարտադիր կուտակային վճարի գումարները, ինչպես նաև սույն օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված պարտադիր կուտակային վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված պարտադիր կուտակային վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-132-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան