Basic information
Number
ՀՕ-66-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (09.08.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 31.03.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
05.03.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
28.03.2025
Effective date
09.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովել ներքին գործերի նախարարությանը 24/7 ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը համայնքի մուտքերը և ելքերը տեսանկարահանող, համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների ու հիմնարկների շինությունների դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, ինչպես նաև տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման կամ վերահսկման ներքո գտնվող՝ շինությունների դրսի կողմից տեղադրված այլ տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի «Տարածքը տեսահսկվում է ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություն:»:

 

Հոդված 2. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 9-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 28

Երևան

ՀՕ-66-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation