Basic information
Number
ՀՕ-62-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (29.03.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.03.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
05.03.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.03.2025
Effective date
29.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ1» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքների հողերը, որոնք ծանրաբեռնված չեն այլ անձանց որևէ տեսակի իրավունքներով, բացառությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հուշարձանների, օրենքի ուժով դասվում են հատուկ պահպանվող նպատակային նշանակության, պատմական և մշակութային գործառնական նշանակության հողերի շարքին և ունեն այդ հողերի համար սահմանված օգտագործման և իրավական հատուկ ռեժիմ: Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները տեղորոշվում են լիազորված մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց հատակագծերի կազմման միջոցով և ներկայացվում են անշարժ գույքի պետական ռեգիստր:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 27

Երևան

ՀՕ-62-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2025 թվական: