ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով.
2) 3-րդ մասի սանկցիայի «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.
3) 4-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով.
2) 2-րդ մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը` «երեքհարյուրապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 63.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիայի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը «երեքհարյուրապատիկի» բառով.
2) 2-րդ մասի սանկցիայի «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրապատիկի» բառը` «երկուհարյուրապատիկի» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-124-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|