Basic information
Number
N 575
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/12 դեկտեմբեր 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.12.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 1994 թ. N 575

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 585 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով կենսաթոշակների ու նպաստների պարբերաբար շարունակվող վերահաշվարկները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 18-ի «Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների թվաքանակն ավելացնելու մասին» N 585 որոշման 1-ին կետի գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատգամավորների շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքային և քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը սահմանելիս հաշվի առնել սույն որոշմամբ սահմանված ժամկետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 575
Changed acts
Changing Act Corresponding incorporation