Basic information
Number
N 83
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.02.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 1994 թ. N 83

Քաղ. Երևան

 

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում խաղողագործության զարգացման նպատակային համալիր ծրագրի (այսուհետև՝ «Խաղող» ծրագիր) մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Խաղող» ծրագրի պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, գլխավոր մշակող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, իսկ համակատարողներ՝ Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությունը, Հայկոոպի վարչությունը, հայկական գյուղատնտեսական ինստիտուտն ու խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտը։

2. Գլխավոր մշակողին իրավունք վերապահել անհրաժեշտության դեպքում «Խաղող» ծրագրի նախագծի մշակման գործում ներգրավելու շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետների։

3. Հանձնարարել «Խաղող» ծրագրի գլխավոր մշակողին՝ մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը ծրագրի նախագիծը ներկայացնել պատվիրատուին, իսկ պատվիրատուին՝ մինչև 1994 թվականի հոկտեմբերի 1-ը այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝

ա) «Խաղող» ծրագրի նախագծի մշակմանը ներգրավված մասնագետների աշխատանքի վարձատրությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 22,6 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության 1994 թվականի պետական բյուջեի գիտության հատվածով նախատեսված միջոցների հաշվին՝ նախատեսելով հետագա ինդեքսավորումը.

բ) «Խաղող» ծրագրի նախագծի մշակման համար նախատեսված գումարի 20 տոկոսը հատկացնել որպես կանխավճար.

գ) «Խաղող» ծրագրի նախագծի մշակման ֆինանսավորման վերջնահաշվարկն իրականացնել ելակետային առաջադրանքով նախատեսված աշխատանքների ավարտից և պատվիրատուի կողմից դրանց ընդունումից հետո։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ա.  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 83
Changed acts
Changing Act Corresponding incorporation