ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 6-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 2-րդ ենթակետը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում ավելացնել երեք հաստիքային միավոր` աշխատողների ընդհանուր թիվը հաստատելով 345 միավոր:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատողների թիվը հաստատելու մասին» ՆԿ-1229ա-Ա կարգադրությունը:
3. Սույն կարգադրության դրույթները տարածվում են 2008 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունիսի 18 Երևան ՆԿ-110-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.01.2010, ՆԿ-3-Ն | 13.02.2010, ՆԿ-110-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|