Basic information
Number
N 50
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/1-2, հունվար, փետրվար 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.01.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 1994 թ. N 50

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԲԱՆԲԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության  նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն որոշումների և կարգադրությունների հրապարակման, պարզաբանման, դրանց կատարման ընթացքի լուսաբանման, ինչպես նաև հանրապետությունում իրականացվող տնտեսական բարեփոխումների մասին հասարակությանն իրազեկ պահելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Բանբեր Հայաստանի» պաշտոնաթերթ:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության «Բանբեր Հայաստանի» պաշտոնաթերթի սկզբնական տպաքանակը` 10 հազար օրինակ, ծավալը` 8 էջ` 30x42 չափի, պարբերականությունը` շաբաթը 1 համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության «Պարբերական» հրատարակչության շենքում համապատասխան տարածք հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Բանբեր Հայաստանի» պաշտոնաթերթի խմբագրությանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 50
Changed acts
Changing Act Corresponding incorporation