Basic information
Number
N 283
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.05.1993
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 1993 թ. N 283

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ապարատի աշխատողների վարձատրության գործող համակարգի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ապարատի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկման բազմապատիկ գործակցով։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ապարատի ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը, համաձայն հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկման 11 բազմապատիկ գործակցով։

4. Սույն որոշումը կիրարկել 1993 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության գործերի

կառավարչի առաջին տեղակալ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1993 թ.

մայիսի 31-ի N 283 որոշման

 

ՍԱՆԴՂԱԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈԻԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնների անվանումը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակից

Փոխպրեզիդենտ, գլխավոր գիտքարտուղար

8

Ակադեմիկոս-քարտուղար

7

Բաժանմունքի գիտքարտուղար, առաջատար վարչության, բաժնի պետեր

6

Ոչ առաջատար վարչության, բաժնի պետեր, առաջատար վարչության և բաժնի կազմում բաժնի և ենթաբաժնի պետեր, գործերի կառավարիչ, պրեզիդենտի օգնական, գլխավոր հաշվապահ, գիտակազմակերպչական բաժնի գիտքարտուղար

5.7

Տնտեսագիտական հարցերով խորհրդական, գլխավոր մասնագետ

5.3

Առաջատար մասնագետ

4.8

1-ին կարգի մասնագետ

4.5

2-րդ կարգի մասնագետ

3.8

Մասնագետ

2.8

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության գործերի

կառավարչի առաջին տեղակալ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ