Basic information
Number
N 186
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Source
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.04.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 1993 թ. N 186

Քաղ. Երևան

 

1993 ԹՎԱԿԱՆԸ ՏԱՐԵՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բարձր գնահատելով տարեց մարդկանց ներդրումը հասարակական կյանքում, դիտակցելով մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրում այդ իրավունքների հստակ սահմանման անհրաժեշտությունը և ավագ սերնդի նկատմամբ մեր ունեցած ավանդական վերաբերմունքը, ինչպես նաև ելնելով Եվրոպայի տնտեսական ընկերակցության Նախարարների խորհրդի 1993 թվականը տարեց մարդկանց և սերունդների համերաշխության տարի հայտարարելու որոշումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1993 թվականը հռչակել տարեց մարդկանց և սերունդների համերաշխության տարի։

2. Ստեղծել տարեց մարդկանց և սերունդների համերաշխության տարվա անցկացման հանձնաժողով հետևյալ կազմով՝

 

Ա. Եսայան - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (նախագահ)
Ա. Ղազարյան -պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական խորհրդի նախագահ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի նախագահ
Լ. Ճգնավորյան - ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր

Ն. Հակոբյան

-  կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Վ. Պետրոսյան - Երևանի կենսաթոշակառուների սոցիալական սպասարկման կենտրոնի տնօրեն
Ա. Նավասարդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
է. Միլիտոնյան - ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետի տեղակալ

Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան

- Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

Ջ. Բաղդասարյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վարչության պետ (քարտուղար )

 

3. Հանձնաժողովին՝ երկշաբաթյա ժամկետում կազմել տարեց մարդկանց և սերունդների համերաշխության տարվա անցկացման միջոցառումների ծրագիր։

4. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը՝ լուսաբանել կատարվող աշխատանքները։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 186
Changed acts
Changing Act Corresponding incorporation