ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
| 
 2 հունիսի 2015 թվականի  | 
 թիվ 60  | 
 քաղ. Մոսկվա  | 
Մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների կառուցվածքի և ձևաչափերի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումների մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
| 
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`  | 
 Վ. Խրիստենկո  | 
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 30.05.23 թիվ 77)
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: