Basic information
Number
N 239
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Source
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.05.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 1994 թ. N 239

Քաղ. Երևան

 

«ՀԱՅԷՆԵՐԳՈԱՐԴ» ՀՆՊՁ-Ն ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ սահմանված հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկից հանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայէներգո» ԱՄ-ը:

2. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` քննության առնել «Երքաղէլեկտրացանց» ՀՆՊՁ-ն քաղխորհրդի գործկոմի ենթակայությունից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակայությանը հանձնելու հարցը և երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation