Basic information
Number
N 191
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-02.07.2001)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.04.1993
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 1993 թ. N 191

Քաղ. Երևան

 

ՎԱՌԵԼԻՔԻ ԳՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում նավթամթերքների և պինդ վառելիքի մատակարարման վիճակը բարելավելու, այդ բնագավառում աշխատունակ տնտեսական մեխանիզմ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցել «Հայգազվառելիք» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը` այն բաժանելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայգազարդ», «Հայնավթամթերք» և «Պինդ վառելիք» պետական ձեռնարկությունների, վերջիններիս տալով հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը հաստատելու մասին» N 399 որոշմամբ հաստատված հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկում «Հայկական ատոմային էլեկտրակայան» բառակապակցությունից հետո ավելացնել «Հայգազարդ», «Հայնավթամթերք» և «Պինդ վառելիք» բառերը, հանելով «Հայգազարդ» ԱՄ» բառակապակցությունը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`

ա) 3-օրյա ժամկետում ստեղծել հանձնաժողով «Հայգազվառելիք» հատուկ նշանակության պետական ձեռնարկության վերակառուցման գործընթացը մեկամսյա ժամկետում սահմանված կարգով իրականացնելու համար, նրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության ներկայացուցիչներին.

բ) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայգազարդ», «Հայնավթամթերք» և «Պինդ վառելիք» հատուկ նշանակության ձեռնարկությունների կանոնադրությունները.

գ) մեկամսյա ժամկետում նախապատրաստել և պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների հետ համաձայնեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների տնօրինությանը հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնվող ավտոլցավորման կայանների ցանկը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կազմի մեջ մտնող առանձին կառուցվածքային ստորաբաժանումների (այդ թվում` նավթամթերքների ապահովման բազաների և ավտոլցավորման կայանների) հիման վրա ինքնուրույն ձեռնարկությունների ստեղծման և դրանց կառավարման համակարգի մասին` ելնելով դրանք լիազորագրային կառավարման հանձնելու սկզբունքից.

բ)  «Հայնավթամթերք» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կազմից նավթամթերքների ապահովման բազաների մի մասի առանձնացման և դրանք համապատասխան նախարարությունների ենթակայությանը հանձնման մասին.

գ) սույն կետի «բ» ենթակետում նշված նավթամթերքների ապահովման բազաների կարգավիճակի մասին:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայգազարդ» և «Պինդ վառելիք» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների հետագա վերակազմավորման մասին.

բ) 1993 թվականի նավթամթերքների ներկրման քվոտաների բաշխման ժամանակ ներկրման քվոտաներ նախատեսել ԱՊՀ անդամ պետություններից վառելիքի ներմուծմամբ զբաղվող պետական մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև ազատ վաճառքի համար.

գ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վառելիքի ներկրման քվոտաների վաճառքի կարգի մասին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության հետ:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 30-ի «Հայգազվառելիք» և «Հայէներգոարդ» պետական ձեռնարկությունների ստեղծման մասին» N 431 որոշման 1-ին կետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
02.07.2001, N 588 02.07.2001, N 191
Changed acts
Changing Act Corresponding incorporation