Basic information
Number
N 623
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-27.12.1994)
Source
Հայկական ԽՍՀ Մինխորհի որոշումներ 1989/դեկտեմբեր
Enactment organisation
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ
Enactment date
14.12.1989
Signing organisation
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 1989 թ. N 623

Քաղ. Երևան

 

ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի «ԽՍՀՄ ԲԵՐՎՈՂ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1008 ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թ. նոյեմբերի 18-ի  «ԽՍՀՄ բերվող նշանակալից մշակութային արժեք ներկայացնող առարկաները մաքսատուրքի վճարումից ազատելու մասին» N 1008 որոշմամբ ի մասնակի փոփոխումն ԽՍՀՄ մաքսային տարիֆի, որը հաստատված է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. ապրիլի 27-ի N 394 որոշմամբ, ընդունել է ԽՍՀՄ բերվող նշանակալից գեղարվեստական, պատմական, գիտական կամ մշակութային այլ արժեք ներկայացնող առարկաները, այդ թվում այդպիսի արժեք ներկայացնող կրոնական պաշտամունքի առարկաները մաքսատուրքից ազատելու մասին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր պետական մաքսային վերահսկողության գլխավոր վարչության առաջարկությունը, համաձայնեցված ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության, ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի մինիստրության և ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության հետ:

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ

 

Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
27.12.1994, N 601 27.12.1994, N 623
Changed acts
Changing Act Corresponding incorporation