Basic information
Number
ՀՕ-36-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (11.03.2025-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.03.17-2025.03.30 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2025
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
12.02.2025
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
07.03.2025
Effective date
11.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Գլխավոր դատախազի տեղակալների վրա տարածվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության և այլ սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:»:

 

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Գլխավոր դատախազի տեղակալի կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրա կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:»:

 

Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գլխավոր դատախազի տեղակալների վրա տարածվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագիրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին:»:

 

Հոդված 4.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված՝ վարքագծի կանոնները, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի վրա, եթե չեն լրացել պատասխանատվության ենթարկելու՝ Օրենքով սահմանված ժամկետները:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 7

Երևան

ՀՕ-36-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation