ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ՆԿ-112-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի մայիսի 22-ի ՆԿ-112-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գերատեսչական առանձնատներից օգտվելու կարգի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ նախատեսված դեպքերում՝ առանձնատներում կարող են բնակվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը, պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքների հետ միասին:»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2008 թ. ապրիլի 2 Երևան ՆԿ-62-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|