ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով, որը համարվում է երկարաձգված` հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին: Ջրավազանային կառավարման պլանների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործման պայմանները կարող են վերանայվել:»:
Հոդված 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ունեցող անձանց տրված ջրօգտագործման թույլտվությունները համարվում են երկարաձգված` փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարին:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-89-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|