Basic information
Number
ՆՀ-137
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (29.07.1992-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳԽՏ 1992/15-16 (1019-1020) օգոստոս,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
29.07.1992
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
29.07.1992
Effective date
29.07.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կրասնոսելսկի շրջանի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը կազմակերպելու նպատակով, ընդառաջելով պատգամավորների Կրասնոսելսկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի խնդրանքին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 15 կետով, որոշում եմ.

1. Կրասնոսելսկի շրջանում երկու ամիս ժամանակով հայտարարել արտակարգ դրություն:

2. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների վրա:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

29 հուլիսի 1992 թ.

ՆՀ-137

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation