Basic information
Number
ՆՀ-136
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (29.07.1992-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳԽՏ 1992/14 (1018) 31 հուլիս,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
29.07.1992
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
29.07.1992
Effective date
29.07.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության սահմանամերձ շրջանների անվտանգությունն ապահովելու, փախստականների հոսքի հետևանքով առաջացած խնդիրներն արագ կարգավորելու նպատակով, ընդառաջելով պատգամավորների Գորիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի խնդրանքին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 15 կետով, որոշում եմ.

1. Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում երկու ամիս ժամանակով հայտարարել արտակարգ դրություն:

2. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների վրա:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

29 հուլիսի 1992 թ.

ՆՀ-136