Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-68-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.10/36(976) Հոդ.652
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 10-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կառուցվածքային հաստիքացուցակը» բառերը փոխարինել «կառուցվածքը և հաստիքացուցակը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «Գ» խումբը «գլխավոր օպերլիազոր», «Դ» խումբը «ավագ օպերլիազոր» և «օպերլիազոր» բառերից առաջ լրացնել «տարածքային բաժնի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովը

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ և ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` վերադաս հարկային մարմնի ղեկավարը:

2. Հանձնաժողովի նախագահը և անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած պաշտոնների հետ:»:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում`

 

1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս հարկային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած չափանիշներով և կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.3-րդ մասերով.

«9.1. Այն հարկային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի և նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդհանուր գումարով հավաքում են 80 և ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով:

9.2. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` հարկային ծառայողների գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետևյալ եզրակացություններից մեկը և փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարին`

1) շնորհել ավելի բարձր դասային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

9.3. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն հարկային ծառայողները, որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.2-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը: Թեստերը հաստատում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Հարկային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է հարկային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային կոչման ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային կոչումն ստանալուց հետո`

1) հարկային ծառայության գլխավոր կոչումների համար՝ ավելի քան 3 տարի.

2) հարկային ծառայության ավագ կոչումների համար՝ ավելի քան 2 տարի:»:

 

Հոդված 7. Օրենքի 23.1-ին հոդվածում`

 

1) 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հարկային ծառայության առաջատար մյուս պաշտոններից վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետի, քննիչի, հետաքննիչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության առաջին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն է:

7. Հարկային ծառայության վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի առաջին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագետի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն է:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության երրորդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն է:»:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6) հատուկ և (կամ) դասային կոչման արտահերթ շնորհում.»:

 

Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «` հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 43.1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունը «աշխատակարգը,» բառից հետո լրացնել «անհատական կազմը,» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-68-Ն