Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-73-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.18/21(545) Հոդ.492
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
07.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՆԿ-326-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի  28-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի մասին» ՆԿ-326-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) կարգադրության վերնագրից, 1-ին կետից, կարգադրությամբ հաստատված կարգի վերնագրից հանել «և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» բառերը.

2) կարգադրության նախաբանում «և 45-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

3) կարգադրությամբ հաստատված կարգի`

ա. 1-ին կետից հանել «և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով)» բառերը,

բ. 5-րդ կետից հանել «և Ազգային հանձնաժողովի նախագահն» բառերը,

գ. 5-րդ, 8-րդ  և 15-րդ կետերից հանել «և Ազգային հանձնաժողովի» բառերը,

դ. 5-րդ կետի առաջին նախադասության մեջ «տեղեկացնում են» բառերը փոխարինել «տեղեկացնում է» բառերով,

ե. 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

զ. 9-րդ կետից հանել  «կամ Ազգային հանձնաժողովի» բառերը,

է. 9-րդ, 13-րդ և 28-րդ  կետերից հանել «և (կամ) Ազգային հանձնաժողովի» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. ապրիլի 7
Երևան
ՆԿ-73-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան