Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-66-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.10/36(976) Հոդ.650
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2013 թվականի հունիսի 10-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «2-8-րդ մասերում» բառերը փոխարինել «2-9-րդ մասերում» բառերով.

2) 8-րդ մասի առաջին նախադասության «Նոտարները և» բառերը հանել, իսկ «անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «հարկ վճարողները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «, որի դեպքում եկամտային հարկը վերահաշվարկվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված ամսական դրույքաչափերով,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետը և 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 3-րդ մասը «1-ին կետով» բառերից հետո լրացնել «, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը «հաշվարկման» բառից հետո լրացնել «(պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարման)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել «, կամ եթե գործատուն օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել իր հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 2

Երևան

ՀՕ-66-Ն