ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում և 4-րդ մասում «դատական դպրոցի» բառերը փոխարինել «արդարադատության ակադեմիայի» բառերով։
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «դատական դպրոցում» բառերը փոխարինել «արդարադատության ակադեմիայում» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. հունիսի 3 Երևան ՀՕ-54-Ն |