Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-40-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.05/29(969) Հոդ.527
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին

 

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

 

«7.1) կազմակերպության ստանդարտ` իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված ստանդարտ.»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4) հաստատում և պետական գրանցման է ներկայացնում տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները:»:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.

 

«5) տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները.

6) կազմակերպության ստանդարտները:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 15.1.

Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչները

 

1. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակումը, հաստատումը, վարումը և կիրառումն իրականացվում են ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

2. Միջազգային, միջպետական կամ այլ պետությունների դասակարգիչները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետությունում` ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

3. Տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները ենթակա են լիազորված պետական մարմնի կողմից հաստատման և պետական գրանցման:

 

Հոդված 15.2.

Կազմակերպության ստանդարտները

 

1. Կազմակերպության ստանդարտները մշակում, ընդունում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ հայտարարում և հաշվառում են իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը: Կազմակերպության ստանդարտները մշակվում են արտադրանքի տեխնիկական պահանջների և նորմերի սահմանման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով:

2. Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:»:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

 

«2.1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 25

Երևան

ՀՕ-40-Ն