Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.05.2024-13.01.2025)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2019 թվականի

թիվ 31

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանը:

2.Եվրասիական միջկառավարական խորհրդին՝ սույն որոշմամբ հաստատված պլանի 4-րդ կետում նշված ակտերը հաստատելիս նախատեսել այն ուժի մեջ մտնելը՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ։

(2-րդ կետը խմբ. ԵՏԲԽ 08.05.24 թիվ 5)

21. Սահմանել Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերով մատակարարումների մեկնարկի ժամկետը՝ 2027 թվականի հունվարի 1-ից։

(2.1-ին կետը լրաց. ԵՏԲԽ 08.05.24 թիվ 5)

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարությունների հետ համատեղ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XX բաժնով նախատեսված` էներգետիկայի ոլորտում պարտավորություններն անդամ պետությունների կողմից կատարելու մշտադիտարկման արդյունքների ներկայացման շրջանակներում յուրաքանչյուր տարի՝ մինչև 2026 թվականը ներառյալ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել անդամ պետությունների օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) և նշված արձանագրությամբ նախատեսված ակտերին համապատասխանեցնելու մասին, ինչպես նաև անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցելու համար անհրաժեշտ այլ միջոցառումների կատարման մասին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասով) ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 31 որոշմամբ

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների

 

Միջոցառման անվանումը*

Կատարողները

Որոշումն ընդունող մարմինը

Միջոցառումն իրագործելու ժամկետը

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ծառայությունների հասանելիության կանոնների ընդունում

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ)

Եվրասիական միջկառավարական խորհուրդ (այսուհետ՝ Միջկառավարական խորհուրդ)

մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը

2. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում միջպետական հատվածքների թողունակությունը սահմանելու և բաշխելու կանոնների ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միջկառավարական խորհուրդ

մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը

3. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնների ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միջկառավարական խորհուրդ

մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը

4. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում տեղեկատվության փոխանակման կանոնների ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միջկառավարական խորհուրդ

մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը

5. Միջպետական էլեկտրական ցանցերի զարգացման մասին հիմնադրույթի ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհուրդ

մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

6. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում ժամկետային պայմանագրերով էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) սահմանում

անդամ պետություններ, Հանձնաժողով

Հանձնաժողովի խորհուրդ

մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը

7. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի՝ «մեկ օր առաջ» կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացնող կազմակերպության սահմանում

անդամ պետություններ, Հանձնաժողով

Հանձնաժողովի խորհուրդ

մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը

8. «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 5-8-րդ կետերին համապատասխան ընդունվող ակտերով նախատեսված՝ միանալու մասին պայմանագրի ձևի (պայմանագրերի ձևերի), ինչպես նաև պայմանագրերի ու կանոնակարգերի ստանդարտ ձևերի հաստատում

անդամ պետություններ, Հանձնաժողով

Հանձնաժողովի խորհուրդ

մինչև 2025 թվականի հունիսի 1-ը

9. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մշտադիտարկման կարգի ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհուրդ

մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

10. Անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների բոլոր սուբյեկտների՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին կամավոր և մրցակցային հիմունքով մասնակցելու համար անդամ պետության կողմից պայմաններ ստեղծելու, ինչպես նաև նշված առևտրին անդամ պետության պատրաստ լինելու մասին տեղեկատվության ներկայացում Հանձնաժողով

Անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհուրդ

Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը, ինչպես նաև Միության մարմինների՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում

11. Անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների բոլոր սուբյեկտների՝ կամավոր և մրցակցային հիմունքով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցելու համար պայմաններ ստեղծելու մասին որոշման ընդունում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհուրդ

Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը, ինչպես նաև Միության մարմինների՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում

12. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ բնական մենաշնորհի սուբյեկտներ չհանդիսացող ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների գների (սակագների) սահմանման վերաբերյալ մեթոդական ցուցումների ընդունում

անդամ պետություն, որի տարածքում գրանցված է համապատասխան ենթակառուցվածքային կազմակերպությունը

այն անդամ պետության լիազորված մարմինը, որի տարածքում գրանցված է համապատասխան ենթակաուցվածքային կազմակերպությունը

մինչև 2025 թվականի հունիսի 1-ը

13.Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեխնոլոգիական հիմքի գործառման թեստային փորձարկումների անցկացում

Անդամ պետություններ, Հանձնաժողով

 

պարբերաբար՝ սույն պլանի 8-րդ կետում նշված կանոնակարգերի հաստատման օրվանից՝ մինչև սույն պլանի 4-րդ կետում նշված ակտն ուժի մեջ մտնելու օրը

14. «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 21 հավելված) 5-8-րդ կետերին և սույն պլանի 8-րդ կետին համապատասխան ընդունվող ակտերին համապատասխան՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն սկսելուց առաջ գրանցողի հետ ենթակառուցվածքային կազմակերպությունների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման պատրաստականության մասին տեղեկատվության ներկայացում Հանձնաժողով

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

սույն պլանի 8-րդ կետում նշված՝ միանալու մասին պայմանագրի ձևի (պայմանագրերի ձևերի), ինչպես նաև պայմանագրերի ու կանոնակարգերի ստանդարտ ձևերի հաստատման օրվանից հետո 12 ամսից ոչ ուշ

15. Տեղեկատվության ներկայացում գրանցողին՝ էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների այն սուբյեկտների մասին, որոնք լիազորված են մասնակցելու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում՝ ներառյալ այն կազմակերպությունները, որոնք լիազորված են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդմանը և շեղումների կարգավորմանը (Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստր ձևավորելու նպատակով)

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը

16. Գրանցողին միջպետական հատույթների կազմի մասին տեղեկատվության ներկայացում

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը

17. Տեղեկատվության ներկայացում կենտրոնացված առևտրի օպերատորներին և գրանցողին՝ ներքին հատույթ հատկացնելու և այն մասին, թե անդամ պետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման որ ուղղություններով (միջպետական որ հատույթների մասով) է ներքին հատույթն ազդեցություն թողնում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում այլ անդամ պետությունների էլեկտրական էներգիայի մատակարարումների ծավալների վրա

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը

18. Միջպետական հատույթների հասանելի թողունակության որոշման մեթոդիկաների և ներքին հատույթների հասանելի թողունակության որոշման համար օգտագործվող կարգերի հաստատում (առկայության դեպքում)

Անդամ պետություններ՝ միջպետական հատույթների հասանելի թողունակության որոշման մեթոդիկաների մասով.

իր տարածքում ներքին հատույթները որոշած անդամ պետություն՝ ներքին հատույթների հասանելի թողունակության որոշման համար օգտագործվող կարգերի մասով

անդամ պետությունների լիազորված մարմիններ

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը

19. Միջպետական հատույթների հասանելի թողունակության որոշման՝ հաստատված մեթոդիկաների և ներքին հատույթների հասանելի թողունակության որոշման համար օգտագործվող կարգերի հրապարակում (առկայության դեպքում)

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը

20. Գրանցողին միջպետական հատույթների հասանելի թողունակության մեծությունների և ներքին հատույթների հասանելի թողունակության մեծությունների ներկայացում (առկայության դեպքում)

Անդամ պետությունների լիազորված մարմիններ (կազմակերպություններ)

 

մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

_________________________

* Փաստաթղթի անվանումը կարող է ճշտվել դրա մշակման ընթացքում։

  (պլանը փոփ., խմբ., լրաց. ԵՏԲԽ 08.05.24 թիվ 5)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2024, թիվ 18 13.01.2025, թիվ 31
08.05.2024, թիվ 5 09.05.2024, թիվ 31
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան