Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-17-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2013-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ.333
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2013 թվականի մարտի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 06 տողից հետո աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«0602 10 100

Խաղողի կտրոններ

0

0

0602 20

Պատվաստված կամ չպատվաստված
պտղատու տեսակների ծառեր, թփեր և
թփուտներ

0

0».

2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 0701 10 000 տողից հետո աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«0713 10 100

Ոլոռ ցանքի համար

0

 0

0713 33 100

Լոբի ցանքի համար

0

0»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 13

Երևան

ՀՕ-17-Ն