Basic information
Number
ՆՀ-117
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (29.06.1992-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳԽՏ 1992/12 (1016) 30 հունիս,
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
29.06.1992
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
29.06.1992
Effective date
29.06.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Դատախազությանը ստուգել հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և մեկամսյա ժամկետում ստուգման արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին:

 

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

29 հունիսի 1992 թ.

ՆՀ-117