ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.
1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ և դրանք յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`
ա) բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).
բ) մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).
գ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր).
դ) լավագույն ուսանողուհի.
ե) լավագույն աշակերտ:
2. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:
4. Ի գիտություն ընդունել, որ`
ա) հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի.
բ) յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունիսի 2 |
Հավելված ՀՀ Նախագահի 2005 թ. հունիսի 2-ի ՆԿ-127-Ն կարգադրության | |
|
Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական |
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ԼԽ գործադիր տնօրեն |
Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ |
Այ Թի Ի ՓԲԸ նախագահ |
Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ |
|
Արամ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ |
Երևանի պետական համալսարանի ռեկտոր |
Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Էյչ Փի Էլ Էյ ՍՊԸ գործադիր տնօրեն |
|
«Քրիդենս Սիստեմս Արմենիա» ՍՊԸ տնօրեն |
|
«Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն |
(Կազմը փոփ. 16.09.06 N ՆԿ-184-Ն)
ՀՀ Նախագահի |
Ա. Թումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|