ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի մարտի 18-ին
«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142-Ն օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Համայնապատկերի ազատությունը
Առանց հեղինակի համաձայնության և հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է փողոցներում, զբոսայգիներում, հրապարակներում և այցելության համար բաց այլ վայրերում մշտապես տեղադրված ստեղծագործությունների` ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևերով վերարտադրումը, հեռարձակումը, վերարտադրված օրինակների տարածումը, այդ թվում՝ համացանցի միջոցով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2013 թ. ապրիլի 13 Երևան ՀՕ-22-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|