Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-127-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.12.2006-25.07.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ. 671
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
02.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.

1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ և դրանք յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`

ա) բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).

բ) մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).

գ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր).

դ) լավագույն ուսանողուհի.

ե) լավագույն աշակերտ:

2. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

4. Ի գիտություն ընդունել, որ`

ա) հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է՝ համաձայն «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի.

բ) յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են «Սինոփսիս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

2005 թ. հունիսի 2
Երևան
ՆԿ-127-Ն

     

  Հավելված
ՀՀ Նախագահի
2005 թ. հունիսի 2-ի
ՆԿ-127-Ն կարգադրության


Կ Ա Զ Մ

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի



Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ   

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ԼԽ գործադիր տնօրեն

Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ  

Այ Թի Ի ՓԲԸ նախագահ

Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ


Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր


Արամ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ   

Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Էյչ Փի Էլ Էյ ՍՊԸ գործադիր տնօրեն


Մանուկ ԳԵՎՈՐԳՅԱՆ


«Քրիդենս Սիստեմս Արմենիա» ՍՊԸ տնօրեն


Արմեն ԲԱԼԴԻՐՅԱՆ   


«Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

(Կազմը փոփ. 16.09.06 N ՆԿ-184-Ն)

ՀՀ Նախագահի
աշխատակազմի ղեկավար

Ա. Թումանյան