Basic information
Number
N 1995-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.12.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.12.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.12.2024
Effective date
29.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2024 թվականի N 1995-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից անցկացված (ավարտված) ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 1194-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետի աղյուսակում՝

1) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թեմատիկ հարկային ստուգման հարցեր (ստուգումներ)

 

Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտություն

41

Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտություն

42

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտություն

43

Հարկման բազայի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գների ճշտություն

44

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտություն

45

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտություն

46

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման ճշտություն

47

Հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) դուրսգրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման ճշտություն

48

Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ փակցնելը

49

».

 

2) ուժը կորցրած ճանաչել հետևյալ պարբերությունը.

 

«

Հսկիչ գնում

62

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական: