ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1153-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1805-Ն որոշման 1-ին կետի 11-րդ ենթակետում «26-րդ» բառի փոխարեն սխալմամբ նշվել է «25-րդ» բառը, խնդրում ենք որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
18.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2025 թվական: