ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով`
«Հոդված 5.1. Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով` համաձայն հետևյալ ժամանակացույցի`
Հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրով վարելու ժամկետը |
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը |
2013 թվականի |
1 մլրդ դրամից ավելի |
2014 թվականի |
500 մլն դրամից ավելի |
Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածով սահմանված ժամանակացույցը և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերին ներկայացվող պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին և ներդրումային ընկերություններին, որոնց մոտ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը «հաշվառում վարելը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` սույն օրենքի 5.1-րդ հոդվածով սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-259-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|