Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-244-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1407
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետից հանել «խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում,» պարբերությունը:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերությունում «համարվում են չհիմնավորված, և նման» բառերը փոխարինել «հիմք չեն հարկերի հաշվարկման համար, և այդ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`

- նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը,

- սույն պարբերությունում չնշված այլ հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

 ա) մեկ միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

 բ) երեք հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:

 Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

 ա) երկու միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը.

 բ) վեց հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:».

2) 2-րդ մասի`

 ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

 ա) վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

բ) հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:»,

բ. երկրորդ պարբերության «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով, և նույն պարբերությունը «բայց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով`» բառերով,

գ. երրորդ պարբերության «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով, և նույն պարբերությունը «բայց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` երկու միլիոն դրամից, իսկ այլ գործունեության տեսակների մասով`» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունում`

ա. երրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչև գործունեության կասեցումը դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումում նշված` գործունեության կասեցման հաջորդական օրերի համար:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված դիմումի ձևը սահմանում է վերադաս հարկային մարմինը:»,

գ. «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի և գործունեության այլ տեսակների համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ և ավելի անգամ կատարված խախտում, եթե կատարված խախտումը վերաբերում է սույն մասում նշված նույն գործունեության տեսակին:

Սույն հոդվածով սահմանված տուգանքները, բացառությամբ կասեցումը չկիրառելու համար վճարվող տուգանքների, պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված համապատասխան խախտումն առաջին անգամ արձանագրելու դեպքում այդ խախտումը համարվում է առաջին խախտում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-244-Ն