Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-253-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1416
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.2-րդ և 15.3-րդ կետերով.

«15.2. ԱՏԳ ԱԱ 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում, ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա)

բազային

տուրքի 80-ապատիկի չափով


15.3. ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106 00 100, 8107 30 000, 8108 30 000, 8109 30 000, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 52 000, 8112 92 200, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) յուրաքանչյուր տոննայի արտահանման համար

բազային տուրքի 100-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-253-Ն