Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-227-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.27/65(939) Հոդ.1389
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.

 

 «16.1) տալիս է համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն։»։

 

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածում`

 

 1) 2-րդ կետը «ոգելից» բառից հետո լրացնել «և ալկոհոլային» բառերով.

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

 «3.1) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-227-Ն