ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում խաղատների գործունեության կազմակերպումից, շահումով խաղային ավտոմատների շահագործումից, ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումից ստացվող եկամուտները:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով`
«զ) խաղատների գործունեության կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, ինչպես նաև ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գծով կատարված ծախսերը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
(3-րդ հոդվածը փոփ. 06.12.12 ՀՕ-235-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-58-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.12.2012, ՀՕ-235-Ն | 28.12.2012, ՀՕ-58-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|