Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-26-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.226
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ՆԿ-113-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հիմնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի հետևյալ մրցանակները`

ա) «Լավագույն քաղաքային մարզական համայնք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

բ) «Լավագույն գյուղական մարզական համայնք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

գ) «Լավագույն մարզական բակ»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր.

դ) «Լավագույն մարզական ընտանիք»` 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. փետրվարի 14
Երևան
ՆԿ-26-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան