Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-9-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.01/12(678) Հոդ.141
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
21.01.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՆԿ-95-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 61 -րդ կետով.

«61 . Օդանավերի ժամանելու կամ մեկնելու դեպքում պաշտոնական պատվիրակությունների սպասարկման օդանավերի առանձնացված կանգառից (այսուհետ՝ օդանավերի առանձնացված կանգառ) օգտվում են միայն Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև հատուկ չվերթերով (առանձին ինքնաթիռներով) ժամանող կամ մեկնող պաշտոնական պատվիրակությունները:

Յուրաքանչյուր անգամ կանոնավոր չվերթերով ժամանող կամ մեկնող օտարերկրյա պետությունների ղեկավարների, խորհրդարանների կամ կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև հոգևոր առաջնորդների օդանավերի առանձնացված կանգառից օգտվելու հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Պետական արարողակարգի ծառայության կողմից:

Կանոնավոր չվերթերով ժամանող կամ մեկնող այլ մակարդակի օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների՝ օդանավակայանում դիմավորելու և ճանապարհելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Պետական արարողակարգի ծառայության կողմից սահմանվում է հատուկ արարողակարգ` առանց օդանավերի առանձնացված կանգառից օգտվելու պայմանի:

Սույն կետով նախատեսված անձանց կամ պատվիրակությունների օդանավերի առանձնացված կանգառից օգտվելու համար հայտերը ներկայացվում են առնվազն 24 ժամ առաջ:»:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունվարի 21
Երևան
ՆԿ-9-Ն