Basic information
Number
ՀՕ-125
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (20.11.1994-10.02.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1994/21 (1073) 15 նոյեմբեր,
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
09.11.1994
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
09.11.1994
Effective date
20.11.1994
Interrupt date
10.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «25» հոկտեմբերի 1994 թ. Հ.Ն-1116-I

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81 հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով`

«Պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցում են նաև`

ա) տվյալ ձեռնարկությունից ժամկետային ծառայության այն զորակոչվածները, որոնք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին տվյալ ձեռնարկությունում ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ,

բ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած անձինք և կամավորները, որոնք ծառայության ընթացքում ստացած վնասվածքների, խեղումների կամ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության խումբ են ձեռք բերել,

գ) 1988 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ ձեռնարկությունից զինվորական ծառայության մեկնած և զոհված զինծառայողի, կամավորի ժառանգները` օրենսդրությամբ սահմանված կարգով,

դ) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքը թողած և այդ կապակցությամբ հաշմանդամության խումբ ստացած կամ տվյալ ձեռնարկությունից վնասի փոխհատուցում ստացող անձինք,

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ ձեռնարկություն փոխադրվածները, որոնք ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին որոշման ընդունման պահին ունեն առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ,

զ) պետական ձեռնարկությունում աշխատող արհմիութենական հաստիքային աշխատողները:

Բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի (լիազորների ժողովի կամ կոնֆերանսի) կամ մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցների որոշմամբ մասնակի անհատույց սեփականաշնորհմանը կարող են մասնակցել նաև`

ա) անձինք, որոնք արտադրական վնասվածքի հետևանքով կորցրել են տվյալ ձեռնարկությունում աշխատած կերակրողին և այդ ձեռնարկությունից ստանում են փոխհատուցում կամ կենսաթոշակ,

բ) կենսաթոշակառուները, որոնք կենսաթոշակի են անցել տվյալ ձեռնարկությունից և մինչև կենսաթոշակի անցնելն այդ ձեռնարկությունում ունեցել են առնվազն տաս տարվա անընդհատ աշխատանքային ստաժ:

Քաղաքացիները պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունքից կարող են օգտվել նշված ենթակետերից միայն մեկով նախատեսված դեպքում և միայն մեկ ձեռնարկությունում»:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը համարել համապատասխանաբար հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ մասեր:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

9 նոյեմբերի 1994 թ.
ՀՕ-125

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation