Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-232-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2012-01.01.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.27/65(939) Հոդ.1394
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀՕ-55-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

 

1) 14.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14.2 յուրաքանչյուր վայրում մինչև 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործմամբ շահումներով խաղերի կազմակերպման համար` այդ թվում`

14.2.1

 

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի
250000-ապատիկի չափով

14.2.2

 

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի
150000-ապատիկի չափով

14.2.3

 

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչև 80 կիլոմետր հեռավորության
վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի
90000-ապատիկի չափով

14.2.4

 

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի
50000-ապատիկի չափով».

2) 14.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14.3 յուրաքանչյուր վայրում մինչև 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`

 

14.3.1

 

Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի
2000000-ապատիկի չափով

14.3.2

 

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի
1200000-ապատիկի չափով

14.3.3

 

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի
700000-ապատիկի չափով

14.3.4

 

Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան

 

բազային տուրքի
400000-պատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 և ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-ին, 14.2.2-րդ, 14.2.3-րդ և 14.2.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 40 և ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.3.1-ին, 14.3.2-րդ, 14.3.3-րդ և 14.3.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը:»:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.4-րդ, ինչպես նաև 14.3.1-14.3.4-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:»:

 

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերությունում`

 

1) «2012 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.

2) «2013 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով:

 

Հոդված 5. 2012 թվականի ընթացքում Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն վճարված տուրքերը մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ենթակա են լրավճարման` Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2-րդ և 14.3-րդուղղ. կետերով սահմանված չափի և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը 2012 թվականի ընթացքում վճարված տարեկան պետական տուրքի տարբերության չափով:

 

Հոդված 6. Այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն չի իրականացվում պետական տուրքի լրավճարում, 2013 թվականի հունվարի 1-ից համարվում են կասեցված, և նրանց նկատմամբ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ, 36-րդ հոդվածի 7-րդ և 10-րդ մասերով սահմանված դրույթները:

 

Հոդված 7. Չեղյալ ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հոդված 9. Սույն օրենքի 1-3-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-232-Ն