ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «գ» կետը «ոգելից» բառից հետո լրացնել «և ալկոհոլային» բառերով, իսկ «հանրային սննդի» բառերից հետո` «և զվարճանքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» և «ժե» կետերով.
«ժդ) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.
ժե) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար։»։
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «բգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բգ) 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչև 50 000 դրամ.».
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բդ» ենթակետով.
«բդ) 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչև 100 000 դրամ.».
3) 4-րդ կետի 1-ին ենթակետը «ոգելից» բառից հետո լրացնել «և ալկոհոլային» բառերով.
4) 5-րդ կետի «ա» ենթակետի «տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ» բառերը փոխարինել «տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 0-350 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար» բառերով.
5) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գա» ենթակետով.
«գա) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`
հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 1000-ից 6000 դրամ.
ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 0-ից 1000 դրամ:».
6) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000-100 000 դրամ։».
7) 11-րդ կետի «1.75» թիվը փոխարինել «3.0» թվով.
8) 11.1-ին կետի «5.0» թիվը փոխարինել «7.0» թվով։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-225-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|