ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի նոյեմբերի 12-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 5-րդ հոդվածը «ստացման ենթակա» բառերից հետո լրացնել «` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների` այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում օտարված տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) վաճառքից ստացված եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին, 2-րդ, 9-րդ, 10-րդ, 16-րդ, 18-րդ և 29-րդ կետերի «վճարվող» բառը փոխարինել «վճարված» բառով.
2) 3-րդ, 5-րդ կետերի «կատարվող» բառը փոխարինել «կատարված» բառով.
3) 8-րդ, 14-րդ և 15-րդ կետերի «տրվող» բառը փոխարինել «տրված» բառով.
4) 4-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ, 17-րդ և 20-րդ կետերի «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացվող» բառով.
5) 19-րդ կետի «ստացվում են» բառերը փոխարինել «ստացվել են» բառերով.
6) 27-րդ կետի «հատուցման ենթակա» բառերը փոխարինել «հատուցված» բառով.
7) 28-րդ կետի «փոխհատուցման» բառը փոխարինել «փոխհատուցված» բառով.
8) 30-րդ կետի «տրամադրվող» բառը փոխարինել «տրամադրված» բառով.
9) 31-րդ կետից հանել «ստացման ենթակա» բառերը.
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-րդ կետով.
«33) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` պետական բյուջե հավաքվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:».
11) 3-6-րդ կետերի, ինչպես նաև 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «ապահովագրության պայմաններով» բառերը փոխարինել «սխեմայի շրջանակում» բառերով.
12) 3-6-րդ կետերի, ինչպես նաև 10-րդ հոդվածի 3-րդ մասի «կենսաթոշակային ապահովագրության վճարները» բառերը փոխարինել «վճարները» բառով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացված» բառով.
2) 1-ին և 5-րդ կետերի «ստացվող» բառը փոխարինել «ստացված» բառով:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացված» բառով:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. | Գրավադրված գույքի օտարումից ստացված եկամուտները |
1. Այն դեպքում, երբ գրավ դրված գույքը սեփականության իրավունքով անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), ապա գրավատուի՝ գույքն օտարելուց ստացված եկամուտ է համարվում գրավ դրված գույքի իրացման գնի (առանց անուղղակի հարկերի, եթե դրանք կիրառելի են) և վարկային պարտավորության դրական տարբերությունը: Այն դեպքում, երբ բանկի (վարկային կազմակերպության) սեփականությանն անցած գրավադրված գույքը վերջինիս կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, կրկին օտարվում է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, ապա համարվում է, որ գրավատուն սույն կետի իմաստով գույք չի օտարել (գույքի օտարումից եկամուտ չի ստացել):
2. Սույն հոդվածի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով ֆիզիկական անձին եկամուտների վճարման օր և իրացման գին են համարվում`
1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը և օտարման գինը, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքի իրացման գին է համարվում օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գինը, կամ
2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը և այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գինը, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:
3. Բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած այդ գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:
4. Բանկը (վարկային կազմակերպությունը) և ֆիզիկական անձ գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն կետի իմաստով գրավ դրված գույքի իրացման հետևանքով գրավատուին եկամուտների վճարման օր և իրացման գին համարվեն այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը և այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գինը: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է գրավոր:
5. Սույն հոդվածի իմաստով վարկային պարտավորություն են համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք և գրավ դրված գույքի իրացման գնի 15 տոկոսը չգերազանցող ծախսերը:
6. Սույն հոդվածի իմաստով գրավ դրված գույքի իրացման գնի որոշման համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկային մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավունքներից:»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոչ ռեզիդենտի հարկվող օբյեկտը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված եկամուտները, իսկ ոչ ռեզիդենտի` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները, կապված արտաքին տնտեսական գործունեության հետ, չեն ներառվում ոչ ռեզիդենտի համախառն եկամտում:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտների հարկումը կատարվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Սույն օրենքի իմաստով հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա կամ ստացված եկամուտներ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումներ.
2) Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտները.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից) ստացման ենթակա եկամուտները.
4) ստացված պասիվ եկամուտները և ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները:».
3) 4-րդ մասում «Պասսիվ» բառը փոխարինել «Պասիվ» բառով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ամսական հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
Մինչև 120000 դրամ |
Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
120000-2000000 դրամ |
29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
2000000 դրամից ավելի |
518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը». |
2) 3-րդ և 4-րդ մասերի «ստացման ենթակա» բառերը փոխարինել «ստացված» բառով.
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաև ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ: Այդ դեպքում հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:».
4) 6-րդ մասի «վճարման ենթակա» բառերը փոխարինել «վճարված» բառով.
5) 7-րդ մասի`
ա. «հաշվարկելիս» բառը փոխարինել «վճարելիս» բառով,
բ. «վճարման ենթակա» բառերը փոխարինել «վճարված» բառով,
գ. «հաշվարկված» բառը փոխարինել «վճարված» բառով.
6) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, իսկ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի և հավելված 2-ի ցանկերում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում: Հաշվետու ժամանակաշրջանում միաժամանակ և (կամ) հաջորդաբար հարկման տարբեր համակարգերով գործունեություն իրականացնելու դեպքում`
1) հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաև վճարված հաստատագրված վճարներն ու արտոնագրային վճարները հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս.
2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը կարող է որոշվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից եկամուտներ վճարելիս հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հետևյալ դրույքաչափերով.
1) ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներից և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից` 5 տոկոս.
2) ռոյալթիներից, տոկոսներից, գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտներից, գույքի արժեքի հավելաճից` 10 տոկոս.
3) սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված այլ հարկվող եկամուտներից` սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույքաչափերով` սույն օրենքով սահմանված կարգով որոշված հարկվող եկամտից:
2. Սույն հոդվածում նշված դրույքաչափերով հարկային գործակալի պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար եկամտային հարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա`
1) ռեզիդենտ է, և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը ենթակա է վերահաշվարկման, որի դեպքում եկամտային հարկը վերահաշվարկվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված ամսական դրույքաչափերով, կամ
2) Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն և հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահած (գանձած) հարկը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պայմանները, ենթակա է վերահաշվարկման:»:
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «ծրագրեր իրականացնող» բառերը, իսկ «ծրագիր իրականացնող» բառերը փոխարինել «այդ» բառով.
2) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «հարկային մարմիններ ներկայացվող» բառերը փոխարինել «հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր» բառերով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ֆիզիկական անձին վճարվում են մրցույթների և մրցությունների իրային շահումներ (մրցանակներ), ինչպես նաև խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած շահումներ:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարված եկամտային հարկի մասով: Այս դեպքում հարկային գործակալը սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով եկամտային հարկի անվանական հաշվարկ:»:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, ինչպես նաև վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի» բառերը.
2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել`
1) նոր աշխատողի (այդ թվում` վարձու աշխատողի) համար գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկություններ).
2) եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ:
Նոր աշխատողի համար գրանցման հայտը հարկային մարմին է ներկայացվում այդ աշխատողի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ամսվա եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց ոչ ուշ:
Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ամսում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:
3. Եթե անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացման ենթակա (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտներից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթներին համապատասխան եկամուտների ստացման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահում չի իրականացվում (գանձում չի կատարվում), ապա անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք եկամտային հարկը հաշվարկում են յուրաքանչյուր ամիս` հիմք ընդունելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերը և յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևի եկամտային հարկի պարզեցված հաշվարկ:».
3) 4-րդ մասը «Հարկային գործակալները» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք,» բառերով:
Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով:
Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «ձեռնարկատիրական գործունեությունից և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացման ենթակա» բառերը փոխարինել «ձեռնարկատիրական գործունեությունից ստացման ենթակա կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված» բառերով.
2) 2-րդ մասի 7-րդ կետը «տուրքերը» բառից հետո լրացնել «, բնօգտագործման վճարները» բառերով:
Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «հաստատագրված վճարներով» բառերից հետո լրացնել «և (կամ) արտոնագրային վճարներով» բառերով.
2) 2-րդ և 5-րդ մասերի «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով.
3) 5-րդ մասի «երկու երրորդից» բառերը փոխարինել «75 տոկոսից» բառերով.
4) 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 20-րդ և 26-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը» բառերից առաջ լրացնել «մինչև» բառով, իսկ «հաշվարկ» բառից հետո` «, իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող չհամարված հարկ վճարողները` տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ (այսուհետ նաև` տարեկան եկամուտների մասին հաշվարկ)» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ֆիզիկական անձինք, որոնց փոխարեն եկամտային հարկի հաշվարկը սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում են հարկային գործակալները:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածով սահմանված կարգով տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնելու դեպքում ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների մասին հաշվարկում չեն ներառում սույն օրենքի 6-8-րդ հոդվածներով սահմանված նվազեցվող եկամուտները:».
4) 5-րդ մասի «սույն հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում» բառերը փոխարինել «գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելուց հետո 1-ամսյա ժամկետում» բառերով.
5) 7-րդ մասի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «ստացված» բառից հետո լրացնել «(ստացման ենթակա)» բառերով:
Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ`
ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,
բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,
գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,
դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:»:
Հոդված 19. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետի «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին անգամ ներկայացնելը, հարկային գործակալները պարտավոր են մինչև նշյալ հաշվարկն առաջին անգամ ներկայացնելու պահը իրենց մոտ գրանցված վարձու աշխատողների համար հարկային մարմին ներկայացնել սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գրանցման հայտերը:
4. Մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատանքային պայմանագիրը լուծվելու և վարձու աշխատողի հետ վերջնահաշվարկի գումարները 2013 թվականի ընթացքում վճարվելու դեպքում այդ գումարների նկատմամբ հարկերը և (կամ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում են մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը գործող օրենքներին համապատասխան:
5. Մինչև սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգի սահմանումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը, սույն օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափերով եկամտային հարկի գումարները հաշվարկվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու փաստն արձանագրելու դեպքերում:»:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 8 Երևան ՀՕ-208-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|